Ընդունելություն 2023-2024

Ընդունելություն

Վեց տարեկանների մուտքի ճամբար

Առաջին դասարանցիների «Մուտքի ճամբար»

Մուտքի ճամբար․ ֆոտոպատում

Խոշորացույց TV (6 տարեկանների «Մուտքի ճամբար»)

Սովորողի էլեկտրոնային հասցե

Հանդիպում ծնողական թիմի հետ

Ընդունելություն

Ընդունելություն

Ես Արմինե Մնացականյանն եմ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասվար եմ, աշխատում եմ 2010 թվականից: Ավարտել եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, վերապատրաստվել եմ մի շարք ծրագրերով: Ունեմ երեք երեխա, ովքեր նույնպես կրթահամալիրի սաներ են:

Սիրով աշխատում եմ այն փոքրիկների հետ, ովքեր ցանկանում են ինձ հետ միասին  ճամփորդել,  լողալ, վարել հեծանիվ, ստեղծել հետաքրքիր ուսումնական նյութեր և նմանատիպ այլ հետաքրքիր աշխատանքներ: Սրանք իմ  նախորդ դասարանների դասարանական բլոգներն են, որտեղ հրապարակված են տարբեր ուսումնական նյութեր: Նմանատիպ ուսումնական բլոգ ստեղծելու ենք նաև միասին:

Միջավայրը.

  • Լուսավոր, ջեռուցվող և թափանցիկ ուսումնական սրահներ
  • Տեխնոլոգիական բաց լաբորատորիա
  • Լողավազան
  • Բակ՝ կանաչապատ ուսումնական տարածքներով
  • Խոհանոց

Ուսումնական լրացուցիչ ծառայություններ․

  • Երկարացված օրվա կազմակերպում
  • Սովորողների տեղափոխում՝ նախապես նշված երթուղիներով
  • Լրացուցիչ կրթություն՝
  • Երաժշտություն (դաշնամուր, ջութակ, կիթառ)
  • Կերպարվեստ (նկարչություն, խեցեգործություն)
  • Շախմատ
  • Գիմնաստիկա
  • Լող
  • Պար
  • Կարատե

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Արևելյան դպրոց

Հասցե՝ ք. Երևան, Ա. Բաբաջանյան 47/1

Հեռախոս՝  (+374) 10 74 43 80, (+374) 77  734042

Էլ. փոստ՝ a.mnatsakanyan@mskh.am