Լողի ստուգատես

Օրը՝հունվարի 15` 10:50-11:30
Վայրը՝Արևմտյան դպրոց, փակ լողավազան
Մասնակիցներ՝Արևելյան դպրոցի «Ծուղրուղու» ջոկատ

Պատասխանատուներ՝ Անուշ Համբարյան, ԱրմինեՄնացականյան

Լողը առաջին դասարաններում

Լողը լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ: Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորողները սովորում են զգեստափոխվել, դասավորել իրենց հագուստն ու իրերը համապատասխան արկղիկներում, պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

Լողուսուցման փուլերն են՝

  • Քայլք մինչև լողավազան
  • Նախապատրաստում լողին, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
  • Լողը
  • Լողալուց հետո ցնցուղ ընդունել, հագնվել:

Լողի ցուցանիշները

  • Ոտքերի մկրատաձև շարժումներ՝ կրծքի վրա
  • Ոտքերի մկրատաձև շարժումներ՝ մեջքի վրա
  • Շնչառական վարժություն՝ 2-4 վրկ.
  • Ազատ ոճի լող:

Ամփոփումը՝ այստեղ:

Оставьте комментарий